Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ամփոփվել են «Միություն 2015-հաղթանակի ժառանգներ» մրցույթի արդյունքները

Ամփոփվել են «Միություն 2015-հաղթանակի ժառանգներ» մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքն ակտիվ ընթացքի մեջ է՝ սպորտային, կրթական ու մշակութային ծրագրերով: Դասընթացներն ու մրցութային ծրագրերն անցկացվում են Ծաղկաձորի մարզաբազայի տարածքում տեղակայված ուսումնական կետերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, օգոստոսի 20-ին խառը սկզբունքով համալրված դասակներն իրենց ուժերն էին չափում «Ռազմականացված կրոսավազք 3կմ՝ դասակի կազմով» մրցաձևում:  Անցկացվել է նաև պատմությունից վիկտորինա: 

Մարզաբազայի անտառային գոտում բացազատված վրանային ճամբարում փորձառու մասնագետների օգնությամբ հավաքի մասնակիցները ծանոթանում են լեռնագնացության առանձնահատկություններին ու փորձում մեկ օր ապրել արտակարգ պայմաններում: 

Կազմկոմիտեի նախագահի տեղակալ, ուսումնամարզական պարապմունքների և մրցույթների  ղեկավար Վլադիմիր Ֆեդորցովի խոսքերով՝ մինչ օրս անցկացված սպորտային ծրագրերի ընթացքն ու արդյունքները գոհացնող են, նաև՝ հուսադրող.  «Բոլոր մրցաձևերը թիմային են. մեր առաջնահերթ նպատակն է զարգացնել թիմային մտածելակերպ, ինչը հաջողության հասնելու գրավականն է: Օրեցօր ականատեսն ենք, թե ինչպես են նրանք  մտերմանում, օգնում միմյանց, միասնական ուժերով հաղթահարում դժվարությունները»:

Մրցույթ հավաքի շրջանակում անցկացվոում են վարպետության դասընթացները նաև մարզչական կազմի համար: ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև հավաքի մասնակից պետություններից ժամանած փորձառու մասնագետներն իրենց գործնական և տեսական գիտելիքներն ու հմտություններն են փոխանցում երիտասարդ մարզիչներին բարձրացնելով նրանց պատրաստվածության մակարդակը: Մարզիչների համար անցկացվող դասընթացները հիմնականում վերաբերում են տվյալ օրվա սպորտային մրցաձևերին և առաջին բուժօգնությանը:

Օգոստոսի 20-ին մասնակիցները ծանոթացան քիմիական-կենսաբանական ճառագայթման ժամանակ պաշտպանության միջոցներին, անցան ընդհանուր կրակային պատրաստության դասեր ինչպես կրակադաշտում՝ իրական զենքերով, այնպես էլ դասասենյակում՝ կրակային պատրաստության ուսումնական համալիրներով: Անցկացվել են նաև հետախուզության դասընթացներ:

Օրն ամփոփվել է Բելառուսի Հանրապետության և Մերձդնեստրի մշակութային ծրագրով: Հավաքի մասնակիցների համար կազմակերպվել էր նաև համերգ՝ հայ երգիչների մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am