Միջազգային

ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակից բացառել Է Բելառուսի 24 պաշտոնյաների

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակից բացառել Է Բելառուսի 24 պաշտոնյաների

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության Խորհուրդն ընդունել Է որոշում, ըստ որի Բելառուսի 24 պաշտոնյաներ բացառվում են այն անձանց ցուցակից, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրամիության պաշտոնական հանդեսի հրապարակման մեջ:

«Խորհուրդը գտնում Է, որ 24 մարդ պետք Է հեռացվի սահմանափակիչ միջոցների տակ հայտնված անձանց ու կազմակերպությունների ցուցակից»,- նշվում Է հաղորդագրության մեջ:

Ցուցակից բացառված են, մասնավորապես, Նատալյա Պետկեւիչը (Բելառուսի նախագահի նախկին օգնական), Լեոնիդ Մալցեւը (Պետական սահմանապահ կոմիտեի նախագահ), Գենադի Նեւիգլասը (նախագահի վարչակազմի նախկին ղեկավար), Անատոլի Ռուբինովը (Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախկին նախագահ), Եվգենի Պոլուդենը (ներքին գործերի նախկին փոխնախարար), Վլադիմիր Պոլույանը (հարկերի ու տուրքերի նախարար):

Ինչպես հաղորդվել Է, Եվրամիության խորհուրդն իր որոշմամբ Բելառուսի դեմ պատժամիջոցների գործողության ժամկետը երկարացրել Է մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը:

Դրանում նշվել Է, որ ԵՄ-ի Խորհրդի որոշումը հիմնավորվում Է նրանով, որ «ոչ բոլոր քաղաքական կալանավորներն են ազատ արձակվել եւ չեն վերականգնվել նրանց իրավունքները, ինչպես նաեւ նրանով, որ մարդու իրավունքների, իրավական պետության եւ ժողովրդավարական հասարակության սկզբունքների պահպանումը Բելառուսում չի բարելավվել», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում