Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հույն պատմաբանը Հայոց ցեղասպանության մասին գիրք է հրատարակել

Հույն պատմաբանը Հայոց ցեղասպանության մասին գիրք է հրատարակել

ԱԹԵՆՔ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույն պատմաբան Թեոֆանիս Մալկիդիսը «Հայաստան, հայեր, արդարացում» նոր աշխատությունում անդրադարձել է Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ հայերի, հույների, քրդերի եւ ասորիների ցեղասպանությանն ու շեշտել, որ այսօր էլ Թուրքիան չի փոխում իր ոճն ու սկզբունքները եւ շարունակում է ցեղասպանություն իրականացնել իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գիրքը, որը լույս է տեսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հունաստանի հանձնախմբի աջակցությամբ, ներկայացնում է դրվագներ, փաստաթղթղեր, վկայություններ եւ լուսանկարներ:

«Ժամանակի ընթացքում ես հասկացա, թե որքան շնորհակալ եւ երախտապարտ եմ հայ ժողովրդին: Նրանց շնորհիվ է, որ այսօր աշխարհում ավելի շատ է խոսվում ցեղասպանությունների կանխարգելման մասին: Մեծ է նրանց ներդրումը համաշխարհային առաջնորդների գիտակցության մեջ փոփոխություններ մտցնելու եւ ցեղասպանությունների դեմ ազնիվ պայքար մղելու հարցում»,- հայտարարել է պատմաբանը` հավելելով, որ 100 տարի անց էլ Թուրքիան իր սկզբունքներն ու գործելաոճը չի փոխում: «Թուրքիան ոչ միայն չի ճանաչում մեկ դար առաջ կատարած հանցագործություններն ընդդեմ մարդկության, այլեւ շարունակում է նույն ցեղասպան քաղաքականությունը: Դրա հետեւանքը Հրանտ Դինքի մահն է,  քրդերի հետ կատարվածն ու Սիրիայում զանգվածային սպանությունները»,- ասել է հեղինակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am