Միջազգային

Թյորնբյորն Յագլանդը ՀՀ-ին ն և ԵԽ անդամ ութ պետություններին կոչ է արել վավերացնել Ստամբուլի կոնվենցիան

1 րոպեի ընթերցում

Թյորնբյորն Յագլանդը ՀՀ-ին ն և ԵԽ անդամ ութ պետություններին կոչ է արել վավերացնել Ստամբուլի կոնվենցիան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբյորն Յագլանդը Եվրախորհրդի ինն անդամ-պետություններին, այդ թվում` Հայաստանին կոչ է արել վավերացնել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի և նախազգուշացման մասին Ստամբուլի կոնվենցիան։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնի է դարձել Եվրախորհրդի պաշտոնական կայքից:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը իր աջակցությունն է է հայտնել այդ փաստաթուղթը ստորագրած 20 անդամ պետություններին։ «Ես կոչ եմ անում Հայաստանին, Ադրբեջանին, Բուլղարիային, Չեխիային, Իռլանդիային, Լատվիային, Լիխտենշտեյնին, Մոլդովայի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանն անհապաղ ստորագրել այդ փաստաթուղթը»,- շեշտել է Թյորնբյորն Յագլանդը։

Ստամբուլի կոնվենցիայի համաձայն՝ պետությունները պարտավոր են հետապնդել մեղավորներին, ապահովել զոհի պաշտպանությունը և միջոցներ ձեռնարկել կանանց դեմ բռնությունները կախելու ուղղությամբ։

Վերը նշված կոնվենցիան գործում է 2014 թվականի օգոստոսի 1-ից: Այն քրեական պատասխանատվություն է նախատեսում կանանց նկատմամբ սեռական բռնության, բռնաբարությունից մինչև հետապնդման և գործընկերների սեռական ոտնձգություններից մինչև հոգեբանական բռնությունների համար։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում