Միջազգային

Հալեպում ջրի և էլեկտրականության մատակարարումը փոքր-ինչ բարելավվել է

1 րոպեի ընթերցում

Հալեպում ջրի և էլեկտրականության մատակարարումը փոքր-ինչ բարելավվել է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ջրի և էլեկտրականության մատակարարումը նախորդ օրերի համեմատությամբ բարելավվել է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից: Հոսանքը միանում է օրական շուրջ 6 ժամ, իսկ ջուրը հասանելի է արդեն շատ շրջաններում:Համացանցային ծառայությունը շարունակում է չգործել:Աղբյուրը տեղեկացրել է, որ անվտանգության առումով իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Հուլիսի 27-ի հետմիջօրեին Նայյալ թաղամասի մուտքի մոտ զինված ահաբեկչական խմբավորումների կողմից արձակված հրթիռի պայթյունի հետևանքով մեկ զոհ ու մի քանի վիրավորներ են արձանագրվել: Երեկ գիշեր հրթիռակոծման է ենթարկվել նաև Նոր Գյուղի շրջանը՝ արձանագրելով նյութական վնաներ:

Հալեպ քաղաքը 2012թ. ամառվանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչ օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված խմբավորումների հսկողության տակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում