Հասարակական

Ոստիկանությունը հեռացնում է աղբամանները Բաղրամյան պողոտայից

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը հեռացնում է աղբամանները Բաղրամյան պողոտայից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունն արդեն սկսել է Բաղրամյան պողոտայից աղբամանները հեռացնելու և արդեն երկու շաբաթից ավելի խաթարված երթևեկությունը վերականգնելու գործողությունը: Մի խումբ քաղաքացիներ նստած են փողոցի մեջտեղեւոմ եւ պնդում են, որ չեն հեռանալու: Երևանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ վերոնշյալ գործողությունները նպատակաուղղված չեն լինելու հավաքի դադարեցմանը, եթե այն շարունակվելու է Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում և չի խոչընդոտելու դրա բնականոն ընթացքին:Նա առաջարկեց հավաքը շարունակել այնպիսի տեղում, որը կապված չի լինի երթևեկելի հատվածների հետ: Նա նաև հորդորեց վերջին օրերին հավաքի կազմակերպումն ստանձնած Դավիթ Սանասարյանին` չհրահրել ու սադրանքների չդիմել:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանն էլ խոստացավ ուժ չկիրառել պողոտայում գտնվող մի քանի ցուցարարների նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում