Միջազգային

Forbes-ը հրապարակել Է ԱՄՆ-ի երկու հարյուր ամենահարուստ ընտանիքների վարկանիշը

1 րոպեի ընթերցում

Forbes-ը հրապարակել Է ԱՄՆ-ի երկու հարյուր ամենահարուստ ընտանիքների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes հանդեսը հրապարակել Է ԱՄՆ-ի երկու հարյուր ամենահարուստ ընտանիքների երկրորդ ամենամյա վարկանիշը: Ցուցակի առաջատարն անցյալ տարվանից չի փոխվել. այն Ուոլթոնների ընտանիքն Է, որը Walmart գերխանութների ցանցի հսկիչ փաթեթի սեփականատերն Է: Նրանց կարողությունը գնահատվում Է 149 մլրդ դոլար՝ 3 միլիարդով պակաս, քան անցյալ տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ուոլթոններին հաջորդում Է Քոխերի ընտանիքը՝ Koch Industries-ի սեփականատերը, որը մեծությամբ երկրորդն Է ԱՄՆ-ի մասնավոր ընկերությունների թվում: Երրորդ տեղում Մարսերի ընտանիքն Է՝ աշխարհում հրուշակեղենի խոշորագույն ընկերության սեփականատերը, որը, մասնավորապես, արտադրում Է Mars շոկոլադե բատոնը: Մարսերի կարողությունը գնահատվում Է 80 մլրդ դոլար:

Այս տարվա վարկանիշում տեղ են գտել 30 նոր ազգանուններ, մասնավորապես, Սաքլերների ընտանիքը, որը Oxycontin ցավազրկողն արտադրողի սեփականատերն Է, ինչպես նաեւ Գրինբերգների ընտանիքը, որը կարողություն Է վաստակել Skechers մարզակոշիկների վաճառքով:

Forbes-ը վարկանիշի բոլոր անդամների միագումար կարողությունը գնահատում Է 1,3 տրլն դոլար:

Լուսանկարը` REUTERS

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում