Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսը ցավակցել է Հռոմի պապին Ներսես Պետրոս ԺԹ-ի վախճանի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Գարեգին Բ կաթողիկոսը ցավակցել է Հռոմի պապին Ներսես Պետրոս ԺԹ-ի վախճանի կապակցությամբ

ԷՋՄԻԱԾԻՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 26-ին ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին` Հայ Կաթողիկե Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունու վախճանման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետը Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից վշտակցություն է հայտնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին, Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր դասին և հավատացյալներին:

Նորին Սրբությունն ընդգծել է լուսահոգի Պատրիարքի երկար տարիների նվիրյալ ծառայությունը Հայ Կաթողիկե Եկեղեցու անդաստանում` ի խնդիր Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորման, հոգևոր ժառանգության պահպանման ու արժևորման:

Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք է բարձրացրել, որ Տերը երկնային երանական բարձունքներում լույսերի մեջ քաղցրությամբ ընդունի հոգին նորոգ հանգուցյալ Ներսես Պետրոս ԺԹ Հայ Կաթողիկե Պատրիարքի և Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը շնորհի Հայ Կաթողիկե Եկեղեցու վշտակիր միաբանությանը և հավատացյալներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում