Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս

Բելգիայի վարչապետը կառավարության անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Բելգիայի վարչապետը կառավարության անունից ճանաչեց Հայոց 
ցեղասպանությունը

ԲՐՅՈՒՍԵԼ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Ես կարծում եմ, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է որակվեն որպես ցեղասպանություն, և դա նաև Բերլգիայի կառավարության դիրքորոշումն է»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով բելգիական De Morgen լրատվամիջոցը, Բելգիայի վարչապետն այս մասին հայտարարել էˋ պատասխանելով Ֆլամանդական ժողովրդական շարժման պատվավոր նախագահ, պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծի հեղինակ Փիթեր դե Ռուվերի հարցին:

Բելգիացի պատգամավորը խնդրել է ներկայացնել Բելգիայի կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ:

Ֆլամանադական ազատների և դեմոկրատների կուսակցության անդամ Պատրիկ Դեվալն իր հերթին կարևորել է Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: «Այսօր մենք ակնհայտորեն դեռ դժվարանում ենք սահմանել այդ փաստը: Դա ցեղասպանություն էր, և կարևոր է, որ մենք այդ մասին աներկբայորեն նշենք նաև որպես պետություն»,- նշել է նա:

Ինչպես «Արմենպրես»-ին ավելի վաղ տեղեկացրել էր Փիթեր դե Ռուվերը, հունիսի 18-ի լիագումար նիստում խորհրդականը պատրաստվում է պաշտոնապես ներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը, որը կոչ է անում Բելգիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և օժանադակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը:


Լուսանկարը` REUTERS




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ