Քաղաքականություն

Սերբիան առավելագույն ջանքերը կգործադրի ԼՂ հիմնախնդրի հաջող կարգավորման համար. Իվիցա Դաչիչ

2 րոպեի ընթերցում

Սերբիան առավելագույն  ջանքերը կգործադրի ԼՂ հիմնախնդրի հաջող կարգավորման համար. Իվիցա Դաչիչ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ն շահագրգռված է կայունություն պահպանել այս տարածաշրջանում և ամրապնդել փոխվստահությունը տարածաշրջանի դերակատարների միջև:

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ հունիսի 3-ին Հայաստան կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը:

ԵԱՀԿ գործող նախագահն այսօր հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որի ընթացքում հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Դաչիչը վերահաստատեց ԵԱՀԿնախագահության անվերապահ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: «Որպես ԵԱՀԿ գործող նախագահ ես ամբողջովին աջակցում եմ Մինսկի խմբի համանախագահներիˋ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման աշխատանքներին և այն աշխատանքին, որ կատարում է իմ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում: Սերբիան, որպես նախագահող երկիր, առավելագույն ջանքերը կգործադրի հարցի հաջող կարգավորման համար»,- նշեց եվրոպացի դիվանագետը:

Նա նաև գոհունակություն հայտնեց Հայաստանի և ԵԱՀԿ միջև ձևավորված լավ հարաբերությունների առթիվ:

Արտգործնախարարների բանակցությունների ուշադրության կենտրոնում են եղել նաև ԵԱՀԿ օրակարգային խնդիրները: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ-ում սերբական նախագահության առաջնությունների իրականացմանը: Քննարկվել են ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման ուղղված ԵԱՀԿ քայլերին և շեշտել Մինսկի պայմանավորվածության իրագործման անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում