Միջազգային

Չինաստանում 175 հնագետների են բռնել, որոնց կասկածում են մշակութային իրերի գողության մեջ

1 րոպեի ընթերցում

Չինաստանում 175 հնագետների են բռնել, որոնց կասկածում են մշակութային իրերի գողության մեջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ոստիկանությունը բռնել Է 175 մարդու, որոնց կասկածում են Լյաոնինի նահանգում նեոլիթի դարաշրջանի հնագիտական պեղումների տարածքում մշակութային իրերի գողության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Չինաստանի իշխանությունների տվյալներով՝ գործողության ընթացքում կասկածյալներից առգրավվել Է 1168 հնագիտական իր ՝ 80 միլիոն դոլար (500 միլիոն յուան) արժողությամբ:

Ենթադրվում Է, որ արժեքավոր իրերը գողացվել են Niuheliang հնագիտիկան պեղումների տարածքից՝ սեւ շուկայում դրանց հետագա վաճառքի համար:

Գտնված իրերը վերաբերում են Հունշանի մշակույթին, որը ժամանակակից Լյաոնինի նահանգի տարածքում գոյություն Է ունեցել մ.թ.ա. V – III հազարամյակներում:

Ինչպես գրել են Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները, դա սեւ շուկայում մշակութային իրերի վաճառքի կանխման ամենախոշոր գործողությունն Է 1949 թվականից ի վեր:

Լուսանկարը` svitoc.ru

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում