Միջազգային

ԱՊՀ-ի երկրների ռազմական համագործակցությունը գործնական հարթություն Է փոխադրվում

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ-ի երկրների ռազմական համագործակցությունը գործնական հարթություն Է փոխադրվում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի համագործակցությունը հետեւողականորեն գործնական հարթություն Է փոխադրվում համատեղ միջոցառումների կազմակերպման հիման վրա: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի զինուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Ելույթ ունենալով Համագործակցության մեջ մտնող պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի նիստում՝ նա ընդգծել Է, որ «ԱՊՀ-ի երկրների ռազմակողմ ռազմական համագործակցությունը» տարբեր ձեւերով իրականացվում Է կոորդինացված գործողությունների եւ համաձայնեցված պլանների հիման վրա»:

«Մեր ջանքերի վեկտորը հետեւողականորեն ռազմապրոֆեսիոնալ վարպետության եւ զինծառայողների մարտական պատրաստության բարձրացման գործնական հարթություն Է փոխադրվում համատեղ միջոցառումների կազմակերպման հիման վրա»,-ասել Է Գերասիմովը: Նրա խոսքով՝ Համագործակցության երկրների փոխադարձ շահերի ոլորտը ներառում Է զորավարժությունները եւ հրամանատարաշտաբային վարժանքները, մասնագետների հավաքները, դաշտային, օդային եւ ծովային պատրաստության մրցույթները, մարզական մրցումները, օլիմպիադաները եւ այլ միջոցառումներ:

Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը նշել Է, որ ԱՊՀ-ի երկրների զինվորականները «պահպանում են ամուր ռազմապրոֆեսիոնալ կապերն ու բարեկամական հարաբերությունները», իսկ Պաշտպանության նախարարների խորհրդի ձեւաչափով «գործընկերային գործակցության կայուն համակարգ Է հաստատվել»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում