Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայաստան կժամանի Կիպրոսի պաշտպանության նախարարը

Հայաստան կժամանի Կիպրոսի պաշտպանության նախարարը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 27-ին տեղի կունենա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմավորման արարողության ավարտին կկայանա Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարների առանձնազրույցը և երկու պետությունների պատվիրակությունների հանդիպումը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կստորագրվի հայ-կիպրական ռազմական համագործակցության 2015թ. ծրագիրը, տեղի կունենա կարճատև մամուլի ասուլիս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am