ՀՀ պաշտպանության նախարարը կարևորում է տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը
1 րոպեի ընթերցում
![ՀՀ պաշտպանության նախարարը կարևորում է տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/05/806715.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գերակա խնդիրներից մեկը երկրի անվտանգության ապահովումն է, ինչն անհնար է իրականացնել առանց տարածաշրջանի երկրների հետ համագործակցության: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե նպաստե՞լ է է արդյոք ԵՏՄ-ին անդամակցումը Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
«Գտնվելով այս տարածաշրջանում՝ Հայաստանը չի կարող ապահովել պատշաճ անվտանգություն, եթե չհամագործակցի տարածաշրջանային երկրների և գերտերությունների հետ, որոնք նաև մեր ռազմավարական դաշնակիցներն են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Օհանյանը:
Նա վստահեցրեց, որ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ նախատեսված բոլոր քայլերը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում իրականացվում են: