Սպորտ

Շախմատի Հայաստանի և Իրանի ֆեդերացիաները կհամագործակցեն

1 րոպեի ընթերցում

Շախմատի Հայաստանի և Իրանի ֆեդերացիաները կհամագործակցեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի ֆեդերացիան սկսել է համագործակցել Իրանի ֆեդերացիայի հետ:Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում: Թեհրանի ավագանիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Իրանի շախմատային ֆեդերացիաների համագործակցության, Երեւանի եւ Թեհրանի շախմատային կապերի ընդլայման հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ է 1992 թվականից։ Հենց այդ թվականից Հայաստանի շախմատի հավաքականները մասնակցում են միջազգային թիմային մրցաշարերին և հասել են զգալի հաջողությունների։

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում