Հասարակական

Համայնքների խոշորացումով խնայված գումարները կուղղվեն բարեկարգմանը և ենթակառուցվացքների զարգացմանը

3 րոպեի ընթերցում

Համայնքների  խոշորացումով խնայված գումարները կուղղվեն բարեկարգմանը և ենթակառուցվացքների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երեք մարզերում առաջին անգամ տեղի ունեցած տեղական հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը կողմ է քվեարկել համայնքների խոշորացմանը:Մայիսի 17-ին Սյունիքում համայնքների խոշորացման հանրաքվեին մասնակցել է 8 համայնք, որտեղ կողմ է քվեարկել մասնակիցների 94%-ը, Լոռիում մասնակից համայնքների թիվը 7 է, կողմ է քվեարկել 68%-ը, իսկ Տավուշի մարզում 7 համայնք է մասնակցել հանրաքվեին, կողմ է քվեարկել մասնակիցների 73%-ը։«Տեղական հանրաքվեին մասնակցում էին համայնքների միացման պիլոտային ծրագրին մասնակցող Հայստանի երեք մարզերի համայնքներ: Հանրաքվեն տեղի ունեցավ Տավուշի մարզի Դիլիջանի, Լոռու մարզի Թումանյանի և Սյունիքի մարզի Տաթևի տարածաշրջաններում.վերջինում ծրագրված է միացնել 7 համայնք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Տեղական ինքնակառավարման վարչության պետը նկատեց, որ հանրաքվեն զուտ կառավարության կողմից բնակիչների կարծիքն իմանալու համար էր: Դրա արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի միայն գալիք երկուշաբթի, սակայն ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 67%, Լոռիում մասնակցությունը 39.6% է, իսկ Տավուշում՝ 27.7%:

«Համայնքների խոշորացումը նպաստելու է դրանց զարգացմանը, չնայած այն հանգամանքին, որ համայնքապետարաններում որոշ հաստիքներ կկրճատվեն, համայնքապետի պաշտոնն էլ կլինի նշանակովի: Յուրաքանչյուր համայնքում քարտուղարուհի կամ հաշվապահ արդեն պետք չի գա, սակայն կմնան գյուղապետերը և համակարգչային օպերատորները, ովքեր կօգնեն համապատասխան ծառայություն մատուցել համայնքի բնակիչներին: Իսկ արդյունքում խնայված գումարները կհատկացվեն համայնքի բարեկարգման և ենթակառուցվացքների զարգացմանը»,- ընդգծեց Աշոտ Գիլոյանը:

Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում ակնկալվում է մոտ 50-60% դրամական խնայողություն: Հանրապետությունում ներկայումս առկա 915 համայնքների խոշորացման հայեցակարգի վրա նախարարությունն աշխատել է 5 տարի:

Հանրապետության 915 համայնքներից` 442-ը (440 գյուղական և 2 քաղաքային) կամ 48%-ը ունեն 1000-ից պակաս բնակչություն: Ըստ բնակչության թվի` ամենամեծ գյուղական համայնքը Գեղարքունիքի մարզի Վարդենիկն է, ամենափոքրը` Սյունիքի մարզի Քաշունին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում