Քաղաքականություն

ՀՀ ԱԺ խոսնակը ԵԽ-ին կոչ արեց պայքարել ադրբեջանական այլատյացության դեմ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ խոսնակը ԵԽ-ին կոչ արեց պայքարել ադրբեջանական այլատյացության դեմ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունների համար լուրջ մտահոգության առիթ է Ադրբեջանի քաղաքական էլիտայի այլատյացությունը, թշնամական հռետորաբանությունը, որի հիմնական թիրախը Հայաստանն է ու այն ամենը, ինչ կապված է Հայաստանի հետ: Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: «Անհրաժեշտ եմ համարում նման դրսևորումների դեմ պայքարը, որի հարցում Եվրոպայի խորհուրդը կարող է կարևորագույն դերակատարում ունենալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ԱԺ խոսնակը` խոսելով Եվրոպայի խորհրդի առաջ ծառացած այնպիսի մարտահրավերի մասին, ինչպիսին է անհանդուրժողականությունը: «Անհանդուրժողականությունը ծնունդ է տալիս ռասիզիմին, խտրականությանը, բռնությանը, որոնք վեր են ածվում մարդկության դեմ հանցագործությունների»,-նշեց Սահակյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս է ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով: Հայաստանն այդպիսինն է ժողովրդավարության ամրապնդման, իրավունքի գերակայության ապահովման, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ստանձնած իր հանձնառությամբ: «Մեր համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են: Զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստանում իրականացվող բարեփոխումների ճանապարհին` ուղղված Հայաստանի ինստիուտցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության ապահովմանը, լավ կառավարմանը: Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, որտեղ քաղաքացիները կարող են իրականացնել խաղաղ հավաքներ: Մենք ունենք կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչ իրավունքներ ունի և ինչպես կարող է պայքարել իր իրավունքների համար»,- ասաց Գալուստ Սահակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում