Հասարակական

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությանտարածքում մայիսի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-10-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկն արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը մայիսի 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով:Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Երևանում մայիսի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-10-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 6-7-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +21 աստիճան, մայիսի 8-10-ին՝ +25:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում