Հասարակական

Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության շարժառիթների մասին դասախոսություն կկարդա Կալիֆորնիայում

2 րոպեի ընթերցում

Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության շարժառիթների մասին դասախոսություն կկարդա Կալիֆորնիայում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա համալսարանի հովանավորությամբ մայիսի 6-ին Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը նվիրված ծրագիր տեղի կունենա Կալիֆորնիայում: Դասախոսությամբ ելույթ կունենա թուրքպատմագիր,սոցիոլոգևհեղինակ Թաներ Աքչամը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Special to The Enterprise կայքը, «Աստիճանական ծայրահեղականացում. Հայոց ցեղասպանության ծրագրման գործընթացը» թեմայով դասխաոսության ժամանակ թուրք պատմաբանը կանդրադառնա Հայոց ցեղասպանությունը ծրագրողների մտադրություններին, շարժառիթներին, գաղափարախոսությանը:

Զանգվածային կոտորածների ուսումնասիրությունները հիմնական խնդրո առարկաներն են՝ ի՞նչ է տեղի ունեցել, ինչպե՞ս և ինչո՞ւ: «Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունում «ի՞նչ է տեղի ունեցել» հարցը լայն առումով պատասխանվել է»,- ասում է Թաներ Աքչամը,- թեև պատմաբանները դեռևս չեն տիրապետում մանրամասներին թե տեղական մակարդակով ինչպիսի փորձությունների միջով են անցել ցեղասպանության ենթարկվող ժողովուրդները, այնուամենայնիվ, նրանք ընդհանրական պատկերացում ունեն ինչպես է սկսվել ցեղասպանությունը և զարգացել որպես պետական քաղաքականություն»:

Թուրք պատմաբանի գնահատմամբ, սակայն, նույնը չի կարելի ասել «ինչո՞ւ» և «ինչպե՞ս» հարցադրումների մասին, որոնք գլխավորապես բացատրվում են կա´մ «կանխամտածված շարունակականությամբ», կա´մ «պետարազմական շրջանի ծայրահեղականացմամբ»: Փաստացիորեն պաշտոնական որոշում է կայացվել ցեղասպանության մասին, մինչդեռ այնպիսի հարցեր, ինչպես օչինակ ի՞նչ փուլերով է դա անցել մինչև վերջնական որոշման գալը, կամ ինչպե՞ս է որոշումը վերածվել ծրագրի, շարունակում են անպատասխան մնալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում