Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Բաքվում Օլանդն ու Ալիեւը խոսել են ԼՂ խնդրի մասին

Բաքվում Օլանդն ու Ալիեւը խոսել են ԼՂ խնդրի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքու մեկնած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման գործընթացը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` նշելով, որ հանդիպման ժամանակ նախագահները կարծիքներ են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացում վերջին իրավիճակի շուրջ:

Ալիեւը բավարարվածություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ակտիվ դերակատարությամբ:

Ադրբեջանի պաշտոնական AZERTAJ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ կողմերը փաստաթուղթ են ստորագրել Բաքվում ադրբեջանա-ֆրանսիական համալսարան բացելու շուրջ Ադրբեջանի կրթության նախարարության եւ Ֆրանսիայի ազգային, բարձրագույն կրթության եւ հետազոտությունների նախարարության միջեւ մտադրությունների մասին: Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի կրթության նախարար Միքայիլ Ջաբբարովը եւ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

Երեւանում ապրիլի 24-ին Ֆրանսուա Օլանդը հանդիպել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am