Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ռուսաստանյան ՆՏՎ հեռուստաալիքը Ցեղասպանությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմ է ցուցադրելու

Ռուսաստանյան ՆՏՎ հեռուստաալիքը Ցեղասպանությանը նվիրված 
փաստավավերագրական ֆիլմ է ցուցադրելու

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան ՆՏՎ հեռուստաալիքն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ցեղասպանություն. սկիզբ» փաստավավերագրական ֆիլմն է ցուցադրելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հեռուստաալիքն իր կայքում նշել է, որ փաստավավերագրական ֆիլմի հեղինակները առավելագույն ճշգրտությամբ ներկայացնելու են 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները` օգտագործելով արխիվային փաստաթղթեր, պատմաբանների հարցազրույցներ, ականատեսների վկայություններ և այլն:

Վերը նշված նյութերը հայթայթելու նպատակով փաստավավերագրական ֆիլմի ստեղծագործական խումբը մեկնել էր Թուրքիա, որտեղ այցելել էր մեր օրերում պահպանված միակ հայկական գյուղ: Բացի այդ, Թուրքիայում նրանք կարողացել էին հանդիպել նաև Հայոց ցեղասպանության ականատեսներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am