Լևոն Արոնյանը կրկին 10-րդն է
09:45, 1 Ապրիլ 2015
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի նոր վարկանիշային աղյուսակում մնացել է նույն տեղում:
Հայ շախմատիստը ինչպես և նախորդ ամիս 10-րդ հորիզոնականում է: Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշվանաթան Անանդը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի մյուս ներկայացուցիչներն աշխարհի 100 լավագույնների շարքում դասավորվել են այսպես` Գաբրիել Սարգսյան 67-րդ հորիզոնական, Սերգեյ Մովսիսյան` 73-րդ, Տիգրան Պետրոսյան` 86-րդ Վլադիմիր Հակոբյան` 92-րդ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում