Հասարակական

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կվերաբացվի ապրիլի 25-ին

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կվերաբացվի ապրիլի 25-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարանը ապրիլի 24-ինբաց կլինի միայնպաշտոնական այցելությունների համար, իսկ հանրության համար, վերանորոգումից հետո բացարձակապես նոր տեսքով թանգարանը բաց կլինի հաջորդ օրվանից: Այս մասին մարտի 30-ին լրագրողներին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Մենք հիմա փորձում ենք ճշտել, թե ինչ տարբերակով կարող ենք ներկայանալ հանրությանը: Չենք ցանկանում գոյացնել հերթեր, քանի որ հարյուրավոր մարդկանց հերթերը կարող են վատ հետևանքներ ունենալ»,- նշեց Հայկ Դեմոյանը:

Թանգարանը վերանորոգումոց հետո հանրությանը կներկայանա բոլորովին այլ տեսքով, որտեղ առկա են լինելու էլեկտրոնային սարքավորումներ և ձեռքի հպումով աշխատող էկրաններ: Մարդկանց մեծ հոսքի առկայության դեպքում, ըստ թանգարանի տնօրենի, իրենք ի վիճակի չեն լինի բոլոր ցանկացողների համար ապահովել թանգարանում առկա համակարգերից օգտվելուհնարավորություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում