ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի կինոդերասան Ջորջ Քլունին, խոսելով իր Not On Our Watch կազմակերպության` 100LIVES նախաձեռնությանը միանալու որոշման մասին, նշել է, որ 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը մինչ օրս չի ճանաչվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Քլունին հայտնել է ամերիկյան CNN լրատվականի հետ զրույցում:
«Մեր կազմակերպության նպատակն է կանխել ցեղասպանությունները, ինչպիսիք տեղի են ունեցել անցյալում: Դրա մի մասն էլ ճանաչելն է այն ամենի, ինչ տեղի է ունեցել անցյալում: Մենք չենք կարող այն անտեսել»,- ասել է դերասանը:
Հիշեցնելով Դարֆուրում տեղի ունեցած դեպքերը` Քլունին նշել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրան ինչ տեղի է ունեցել` հետագայում էլ նմանօրինակ դեպքերը կանխարգելելու համար: