Միջազգային

ԱՄՆ-ում արգելափակվել են ՌԴ-ի երկու բանկերի՝ 637 մլն դոլար ակտիվները. The Wall Street Journal

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում արգելափակվել են ՌԴ-ի երկու բանկերի՝ 637 մլն դոլար ակտիվները. The  Wall  Street Journal

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների իշխանություններն ԱՄՆ-ում արգելափակել են Ռուսաստանի երկու բանկերի՝ 637 միլիոն դոլար ընդհանուր գումարի ակտիվները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TheWallStreetJournal-ին:

Հրատարակությունը վկայակոչում Է այն տվյալները, որոնք, «ի պատասխան իր հարցմանը», ստացվել են «ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունից»:

Հրապարակման համաձայն՝ սառեցված Է «Ռոսիա» բանկի 572 միլիոն դոլարը: Դա 2013 թվականի դրությամբ վերջինիս բոլոր ակտիվների մոտավորապես 10 տոկոսն Է, պնդում Է թերթը: Նաեւ արգելափակված Է ՍՄՊ Բանկի առնվազն 65 միլիոն դոլարը՝ անցյալ տարի դրա ակտիվների ընդհանուր ծավալի շուրջ 2 տոկոսը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, երկու բանկերն Էլ մտնում են Ռուսաստանի այն ձեռնարկությունների եւ ֆինանսական հիմնարկությունների ցուցակը, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներ Է սահմանել: Պատժամիջոցների տակ են հայտնվել «Գազպրումը», «Գազպրոմ նեֆտը», «ԼՈՒԿՕՅԼ»-ը, «Սուրգուտնեֆտեգազը» եւ «Ռոսնեֆտը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում