Միջազգային

Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելը օրակարգի հարց չԷ. Ստոլտենբերգ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելը օրակարգի հարց չԷ. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու հարց ներկայում օրակարգում դրված չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, MTV3 հեռուստաալիքի եթերում հայտնել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը մարտի 4-ին երկօրյա այցով ժամանել Է Ֆինլանդիա:

«Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու հարց օրակարգում դրված չԷ: Մենք լուրջ քաղաքական եւ գործնական օգնություն ենք ցուցաբերում Ուկրաինային. պաշտպանում ենք նրա ինքնիշխանությունը, հաշտության գործընթացը, Մինսկի պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաեւ աջակցում ենք Ուկրաինայի զինված ուժերի բարեփոխմանն ու արդիականացմանը, որպեսզի մեծացնենք նրա պաշտպանունակությունը»,-ասել Է Ստոլտենբերգը:

Նա նաեւ հայտնել Է, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարման որոշումը դաշինքի անդամներից յուրաքանչյուրը պետք Է ինքնուրույն ընդունի: «Ուկրաինան ունի իրեն պաշտպանելու իրավունք: Բայց զենքի մատակարարման հարցը մասնակից երկրներից յուրաքանչյուրն ինքը պետք Է լուծի»,-նշել Է նա:

Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման՝ Ստոլտենբերգը հավելել Է, որ այժմ Ուկրաինայում հրադադարի հետ կապված իրադրությունը «շատ փխրուն» Է, բայց, ընդհանուր առմամբ, «կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում Է»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում