Միջազգային

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կհանվեն Մինսկյան համաձայնությունների ամբողջական կատարման պարագայում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները  կհանվեն Մինսկյան համաձայնությունների ամբողջական կատարման պարագայում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը և Եվրոպան կհանեն Ռուսաստանի դեմ իրենց պատժամիջոցները Մինսկյան համաձայնությունների ամբողջական կատարման պարագայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականՎիկտորյա Նուլանդը` ելույթ ունենալով Կոնգրեսում: «Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը Ռուսաստանի քաղաքականության մասին դատելու է գործերով, այլ ոչ թե խոսքով»,- ասել է նա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Նուլանդը հավելել է, որ ԱՄՆ-ն իր եվրոպական գործընկերների հետ արդեն սկսել է «ինտենսիվ խորհրդակցությունները պատժամիջոցների խստացման վերաբերյալ»` այն պարագայում, եթե ՌԴ-ն չփոխի իր քաղաքականությունը:

Վիկտորյա Նուլանդը, ելույթ ունենալով Կոնդգրեսում, նաև հայտնել է, թե որոշում չի ընդունվել ամերիկյան օդային զինամթերքը Ուկրաինա տեղափոխելու մասին: «Հարցը դեռ քննարկվում է: Նախագահը որոշում չի կայացրել»,- ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ Կիևի իշխանություններին տրամադրել է 180 մլն դոլար օգնություն` սահմանների պաշտպանության և անվտանգության համար: «Ուկրաինացիները մեզ ասում են, որ այդ զենքերը արդեն փրկել են մարդկանց կյանքեր»,- հավելել է Նուլանդը:

Պատգամավորներից մեկը Նուլանդին հարցրել է, թե նա անձամբ կո՞ղմ է Կիև զինամթերք ուղարկելուն: Նուլանդը պատասխանել է, որ երկրի Նախագահ Բարաք Օբաման ևս իրենց իրավապահ մարմիններին խնդրել է ներկայացնել «առաջարկներ և խորհրդատվություն» և ստացել է դրանք: Սակայն նա հավելել է, որ այդ առաջարկները գաղտնի են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում