Միջազգային

Մեծ Բրիտանիան ԵՄ-ում կմնա միայն նրա քաղաքականության լուրջ փոփոխությունների դեպքում

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան ԵՄ-ում կմնա միայն նրա քաղաքականության լուրջ փոփոխությունների դեպքում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան Եվրամիությունում կմնա միայն Բրյուսելի կողմից իրականացվող քաղաքականության «լուրջ փոփոխությունների» դեպքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ հանդես է եկել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը:

«Վերջին քսան տարվա ընթացքում ինչ-որ փուլում Եվրամիությունը դուրս ընկավ ռելսերից եւ այժմ շարժվում է ոչ ճիշտ ուղղությամբ,- նշել է նախարարը:- Հանրակցությանը ռելսերի վրա վերադարձնելու համար անհրաժեշտ են բարեփոխումներ եւ գոյություն ունեցող համաձայնագրերի վերանայում»:

«Մեծ Բրիտանիան պետք է օգտագործի Եվրամիության կառուցվածքը փոխելու հնարավորությունը, որպեսզի դրան երկրի անդամակցությունը շահավետ լինի»,- ընդգծել է Համոնդը:

Բացի այդ, նախարարի խոսքով, վերջին ամիսներին ինքը բանակցություններ է վարել ԵՄ-ի անդամ 23 պետությունների գործընկերների հետ: «Գործընկերների ճնշող մեծամասնությունը ցանկանում է, որ մենք մնանք այդ հանրակցության մասնակիցներ: Այնուամենայնիվ, դրա համար Բրյուսելը պետք է գնա իր քաղաքականության լուրջ փոփոխությունների»,- հայտարարել է Համոնդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում