Քաղաքականություն

Ռուստամ Գասպարյանը լքում է ԲՀԿ-ն

1 րոպեի ընթերցում

Ռուստամ Գասպարյանը լքում է ԲՀԿ-ն

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Գասպարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է դիմում Ռուստամ Գասպարյանից՝ կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ»,-ասաց Զոհրաբյանը:

Ավելի վաղ, սակայն, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ ո՛չ կուսակցությունը, ո՛չ խմբակցությունը Ռուստամ Գասպարյանից նման դիմում չի ստացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում