Միջազգային

Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված սգո երթը

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված սգո երթը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Սլավյանսկի հրապարակում մեկնարկել է փետրվարի 27-ին սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված սգո երթը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, երթի մասնակիցների մեծ մասը Նեմցովի դիմանկարներով են, ինչպես նաեւ բաժանում են ՌԴ փոքր դրոշներ` սգո ժապավեններով:Իրավիճակը հանգիստ է, միջոցառումը համաձայնեցվել է Մոսկվայի քաղաքապետարանի հետ:

Միաժամանակ սգո երթ է անցկացվում նաեւ «հյուսիսային մայրաքաղաքում»: Սանկտ Պետերբուրգի կենտրոնում հավաքվել են հարյուրավոր մարդիկ:

Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում փետրվարի 27-ի գիշերը: Ըստ նախնական տվյալների` նրա ուղղությամբ արձակվել է ոչ պակաս քան 7-8 կրակոց, որոնցից չորսը դիպել են թիկունքին, նա տեղում մահացել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում