Հասարակական

Իրաքի տրանսպորտի նախարարը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

Իրաքի տրանսպորտի նախարարը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդն այցելել է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հասարակայանության հետ կապերի բաժնից, Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարարը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Իրաքից ժամանած հյուրերը եղել են ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

Պատվիրակությանն ուղեկցել է ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ով հյուրերին ներկայացրել է հուշահամալիրի կառուցման պատմությունը:

Իրաքի պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, որտեղ ծանոթացել են Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում