Հասարակական

ՀՀ Նախագահի մասնակցությամբ Օպերայում կայացավ Անդրանիկ Օզանյանի 150-ամյակին նվիրված համերգ

2 րոպեի ընթերցում

 ՀՀ Նախագահի մասնակցությամբ Օպերայում կայացավ  Անդրանիկ Օզանյանի 150-ամյակին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրանիկ Օզանյանի150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը եզրափակվեց երեկոյան, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախաձեռնած համերգին ներկա էր նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի փոխանցմամբ, Անդրանիկ Օզանյանն իր մարտական մկրտությունն ունեցել է Սասունում եւ Տարոնում, եւ այդ շրջանի բնակիչները ավանդաբար նրան ընկալում են իբրեւ մեծություն, հավերժության եւ հերոսականության խորհրդանիշ:

«Տասնամյակներ շարունակ սասունցիների եւ տարոնցիների համար փետրվարի 25-ը տոն է»,- ասաց Կամո Արեյանը` հավելելով, որ Անդրանիկ Զորավարի հոբելյանը համաժողովրդական միջոցառում է:

« Նա անսպառ կենսագրություն ունի` թե' որպես մարդ, թե' որպես գործիչ, թե' որպես հայ: Նրա կենսագրությունից դասեր ենք առնում: Անշուշտ, պատմաբանները պետք է քննության առնեն նրա կենսագրությունը, սակայն կա ամենակարեւորը` ժողովուրդը պաշտում է նրան»,- շաշտեց Արեյանը` նշելով, որ միայն մեկ օրով տոնակատարությունները չեն սահամանափակվի: Արեյանի փոխանցմամբ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ, ամբողջ տարվա ընթացքում անցկացվելու են Անդրանիկին նվիրված միջոցառումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում