Դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպել է Իրաքի տրանսպորտի նախարարի հետ
1 րոպեի ընթերցում
![Դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպել է Իրաքի տրանսպորտի նախարարի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/02/795336.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը փետրվարի 23-ին հանդիպում է ունեցել Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրաքի միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության հեռանկարները: Զրուցակիցներն ընդգծեցին Բաղդադ-Երևան ուղիղ չվերթների գործարկման կարևորությունը: Դեսպան Գրիգորյանը նշել է, որ ուղիղ չվերթի առկայությունը մեծապես կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը և գործարար կապերի ընլայնմանը: