Հաագայում կանցկացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով
ՀԱԱԳԱ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Պատերազմի, Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտը (NIOD) և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների «Դորնսայֆ» ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով կանցկացնեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Չեխիայում հրատարակվող «Orer.eu»-ն, գիտաժողովը, որ կկայանա մարտի 6-ին և 7-ին, կհյուրընկալի տարբեր երկրների 25 գիտնականների, ովքեր հեղինակել են «Հայոց ցեղասպանության կարևորությունն այսօր և դրա ազդեցությունը տարբեր ոլորտների ուսումնասիրության վրա» միջդիսցիպլինար բազմահեղինակ գիրքը:
Գիտաժողովի ընթացքում քննարկումներն ընթանալու են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ցեղասպանությանն առնչվող հարցերի կարևորությունն այսօր և դրանց ազդեցությունն իրավաբանության, պատմության, մարդաբանության, քաղաքագիտության, սոցիոլոգիայի, գրականության, կրթության և ԶԼՄ-ների ուսուցման հետազոտությունները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում