Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՀՀԿ-ն անթույլատրելի է համարում ՀՀ ներքաղաքական խնդիրներն Արցախ տանելը. Շարմազանով

ՀՀԿ-ն անթույլատրելի է համարում ՀՀ ներքաղաքական խնդիրներն Արցախ տանելը. 
Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն անթույլատրելի է համարում, որ հայաստանյան ներքաղաքական հարցերին, խնդիրներին, տարբեր ուժերի ներքաղաքական ու ներհայաստանյան ծրագրերին մասնակից են դարձնում Արցախի Հանրապետությունը: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Արցախը դե ֆակտո անկախ հանրապետություն է՝ իր ընտրված նախագահով, ԱԺ-ով, սահմանադրությամբ, և հայաստանյան խնդիրներին ներքաշել Արցախը, մեղմ ասած, ճիշտ չէ: Երբեք մենք մեր խնդիրներն Արցախ չենք տարել, այնտեղ չենք ներկայացել որպես այս կամ այն կուսակցության անդամ, ներկայացել ենք որպես օրենսդիր մարմնի անդամ:  Տեղի ունեցածը տհաճ է, ու նրանք անում են քայլ, որը ՀՀ-ի դեմ է: Ի՞նչ գործ ունեին Արցախում: Պայքարում ես, արի, Օպերայում պայքարի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով Բերձորում ԼՂՀ ոստիկանության գործողություններին՝ Շարմազանովն ընդգծեց, որ Արցախի ոստիկանությունը տարածել է հայտարարություն և այնտեղ ամեն ինչ ասված է, ինչին ինքն ավելացնելու ոչինչ չունի:

Շարմազանովը ծիծաղելի համարեց այս օրերին հնչած պահանջը, թե Արցախի բարձրաստիճան մարմինները պետք է հրաժարական տան: «Հրաժարականների հարցը ծիծաղելի է, անհեթեթ ու անլուրջ հայտարարություններ են, անթույլատրելի է, բարոյական չէ, երբ որևէ մեկն անկախ իր դիրքից, անկախ նախկինում ունեցած ծառայություններից ներհայաստանյան խնդիրները տանում է Արցախ»,- շեշտեց ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովն անդրադարձավ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից մեկի արած հայտարարությանը, թե հակառուսական տրամադրություններ տարածելու էին գնում Արցախ` նշելով. «Տո խելոք ջան, քո ի՞նչ խելքի գործն է դա: Այլ երկրի քաղաքացին ի՞նչ իրավունք ունի այլ երկրի տրամադրություններ տարածելու այլ երկրում»:

Շարմազանովը անհեթեթություն է համարում «Հիմնադիր խորհրդարանի»  արած հայտարարությունը, թե իննսունականներից հետո Արցախն անկախ պետություն չէ: Ըստ նրա՝ սա ադրեբաջանական կողմին ուրախացնող հայտարարություն էր միայն: Նա պատահական չհամարեց այն, որ Ազգային ժողովի և ոչ խորհրդարանական որևէ մի ուժ չսատարեց նրանց այս նախաձեռնությանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am