Միջազգային

Ֆրանսիայի հարավում ավելի քան 55 հազար տուն Է հոսանքազրկվել սաստիկ տեղումների հետեւանքով

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի հարավում ավելի քան 55 հազար տուն Է հոսանքազրկվել սաստիկ տեղումների հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հարավում ավելի քան 55 հազար տնային տնտեսություններ առանց Էլեկտրամատակարարման են մնացել հունվարի լույս 30-ի գիշերը տարածաշրջանում մոլեգնած հուժկու տեղատարափ անձրեւների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հանրապետության Էլեկտրացանցերի գլխավոր գործարկուն՝ ERDF-ն:

Երկրի հարավ - արեւմուտքում հոսանքազրկված են 27 հազար տուն եւ բնակարան: Տարերքը մոլեգնել Է նաեւ հարեւան մարզերում. Ակվիտանիայում հոսանքազրկվել Է ավելի քան 12 հազար տուն, եւս 16 հազարը՝ Հարավ-Պիրենեյներ տարածաշրջանում: Քամու պոռթկումները հասել են վայրկյանում 30,5 մետր արագության:

Ծառերին ավտոմեքենաների բախումից տուժել Է հինգ մարդ, եւս մեկին քամին տանիքից ցած Է նետել: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, երկրի մի շարք տարածաշրջաններում պահպանվում Է տագնապի բարձր՝ «նարնջագույն» մակարդակը՝ կապված հնարավոր հեղեղումների եւ փոթորկալից քամիների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում