Հասարակական

Ազնավուրն Անկարայից կարևոր որոշում է ակնկալում

2 րոպեի ընթերցում

Ազնավուրն Անկարայից կարևոր որոշում է ակնկալում

ՓԱՐԻԶ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայազգի շանսոյե Շառլ ազնավոջրի մասին պատմող Ռիշար Ֆինդիկյանի «AZNAVOUR STORY 2015» կամ «Շառլ Ազնավուրը Պրովանսում» ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա 2015թ. ապրիլի 25-ին Մարսելի պատմական Բորսայի պալատում կայանալիք ֆրանս-հայկական գրքի ազգային փառատոնի ընթացքում: Այն կանցկացվի Հայոց ցեղասպանության 10-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:

Ֆիլմում, որի մի հատվածը հրապարակվել է, Շառլ Ազնավուրը խոսել է նաև Հայոց ցեղասպանությունից և նշել. «Կողմ եմ, որպեսզի թուրք երիտասարդությունը փորձի իմանալ այն, ինչ չկա գրքերում, որոնք վերախմբագրվել են, կամ թերթերում, որոնք վերահրատարակվել են: Նման բաներ անելը լավ չէ: Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որպեսզի Անկարանընդունի կարեւոր որոշում, իսկական որոշում: Մեծ երկիր Թուրքիան էլ ավելի մեծ կդառնա, եթե ընդունի կատարվածը»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, 2015թ. փետրվարից կներկայացվեն նաև ռադիոծրագրերի շարք՝ «AZNAVOUR STORY 2015», որը կհեռարձակվի ֆրանս-հայկական, ինչպես նաև Ֆրանսիայում գործող հրեական ռադիոկայաններով՝ Փարիզում, Լիոնում, Վիենում, Վալանսում, Մարսելում:

Ի դեպ, հունվարի 28-ի երեկոյան Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին Շառլ Ազնավուրին կհանձնվի ՖՀԿՀԽ հուշամեդալ: ընթրիքին ներկա կլինի նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում