Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Գրոսմայստեր Գրիգոր Սևակ Մխիթարյանը երրորդն է Բրազիլիայի առաջնությունում

Գրոսմայստեր Գրիգոր Սևակ Մխիթարյանը երրորդն է Բրազիլիայի 
առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 27  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլահայ Գրիգոր Սևակ Մխիթարյանը երրորդն է Բրազիլիայի առաջնությունում: 

Գրոսմայստեր Գրիգոր Սեւակ Մխիթարյանը Ժուան Պեսոա քաղաքում ավարտված Բրազիլիայի առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ նվաճեց երրորդ մրցանակը: 9,5 միավորով երկրի չեմպիոն դարձավ գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոն:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:

 Գրիգոր Սևակ Մխիթարյանը ծնվել է 1986 թվականին բրազիլահայ մոր և լիբանանահայ հոր ընտանիքում։ Սովորել է Սան Պաուլույի հայկական դպրոցում։ Շախմատ խաղալ սովորել է հորից` 7 տարեկանում։ Այնուհետև պարապել է մարզչի մոտ և չորս տարի անց առաջին անգամ մասնակցել Սան Պաուլու նահանգի առաջնությանը` գրավելով 22-րդ տեղը։ Մխիթարյանը Բրազիլիայի նախկին չեմպիոն է (2012), գրոսմայստեր 2010 թվականից, Բրազիլիայի հավաքականի անդամ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am