Միջազգային

Փրկարարները սկսել են Airbus 320 ինքնաթիռի կմախքի բարձրացման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

 Փրկարարները սկսել են Airbus 320 ինքնաթիռի կմախքի բարձրացման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիական փրկարարական խմբերը սկսել են Airbus 320 ուղևորատար ինքնաթիռի ֆյուզելյաժի (կմախքի)` ծովի հատակից բարձրացման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է հայտնում France-Presse գործակալությունը: «Մենք սկսել ենք ինքնաթիռի հիմնական մասի բարձրացման աշխատանքները: Հուսով ենք, որ այսօր կկարողանանք դա իրականացնել»,-այս մասին հայտնել է Ինդոնեզիայի որոնողափրկարարական ծառայության ներկայացուցիչը, հաղորդում է gazeta.ru-ն:

Սինգապուրի ռազմանավը Airbus 320 ուղևորատար ինքնաթիռի ֆյուզելյաժը հայտնաբերել էր դեռևս հունվարի 14-ին, սակայն բարդ եղանակային պայմանները թույլ չէին տալիս փրկարարներին բարձրացնել այն Յավանյան ծովի հատակից:

Կործանված Airbus 320 ուղևորատար ինքնաթիռում եղել են 169 ուղևորներ: Ինքնաթիռը կորել էր ռադարների տիրույթից թռիչքից մի փոքր անց: Ներկա դրությամբ` փրկարարներին հաջողվել է գտել 69 զոհվածների դիակները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում