1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փոխոստիկանապետը մանրամասներ է ներկայացրել Գյումրիում տեղի ունեցած հանցագործության քննության մասին

Փոխոստիկանապետը մանրամասներ է ներկայացրել Գյումրիում տեղի ունեցած 
հանցագործության քննության մասին

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի հրամանով Գյումրիում տեղի ունեցած դեպքի հետ կապված ստեղծվել է օպերատիվ խումբ՝ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի գլխավորությամբ: Վերջինս, ինչպես նաև մյուս փոխոստիկանապետերը, համապատասխան ծառայությունների պետերը և օժանդակ ուժերը նույնպես  Գյումրիում են: Այս պահին Գյումրիում ակտիվ հետախուզա- որոնողական  աշխատանքներ են իրականացվում հանցագործության մեջ կասկածվողին: Դեպքի քննությունը վարում է ՀՀ քննչական կոմիտեն: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրեց փոխոստիկանապետը: 

«Խուճապի մատնվել պետք չէ: Դեպքն անշուշտ արտառոց դեպք է և շատ ցավալի, բայց կոչ եմ անում խուճապի չմատնվել, քանի որ ենթադրյալ հանցագործը դեպքի վայրում թողել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, իր զինվորական համազգեստը: Կարծում եմ՝ զգեստափոխվել է և դիմել փախուստի: Ընդհամենը կոչ եմ անում լրջության և խոհեմության և մեզ հետ համագործակցության և նրա վերաբերյալ տեղեկություններ ունելիս անմիջապես տեղեկացնել մեզ: Կարծում եմ շատ կարճ ժամանակում մենք կունենանք դրական արդյունք, քանի որ մեզ հետ համագործակցում են բոլոր մարմինները և ՌԴ համապատասխան ծառայությունները»,- նշեց պատասխանատուն:Խոսելով փախուստի դիմած զինծառայողի մոտ այլ զենք-զինամթերք լինելու փաստի մասին՝ Հունան Պողոսյանը նշեց, որ այդ փաստի վերաբերյալ տեղեկություն չկա: 

«Իր անմիջական ղեկավարությունը բացատրություն է տվել և պարզաբանել, որ կասկածյալի մոտ, բացի դեպքի վայրում հայտնաբերված հրազենից և հանդերձանքից, այլ բան չի եղել: Այս պահի դրությամբ չկա սպառիչ պատասխան թե այդ ընտանիքի հետ վերջինս ինչ կապ է ունեցել: Ինչ վերաբերում է առողջկան վիճակի մասին, իր ղեկավարները նշել են , որ այդպիսի խնդիր չի ունեցել:Գտնվել է նորմալ վիճակում, այդ իսկ պատճառով էլ իրենվստահված է եղել հերթափոխային ծառայություն և մարտական զենք: Նշեմ, որ նա ուսումնական հավաքների է մասնակցել այլ բնակավայրում, որից հետո, արդեն դեկտեմբերին տեղափոխվել է ծառայության Գյումրի քաղաք: Ծառայության ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, վերջինս աչքի չի ընկել լուրջ խնդիրներով»: Այն հնարավոր ենթադրության վերաբերյալ, որ կասկածյալն արդեն Գյումրիում չէ՝ փոխոստիկանապետը նշեց, որ այս պահին ոչինչ չի բացառվում: «Այս պահի դրությամբ` նրա գտնվելու մասին ռեալ տեղեկություն չկա: Կարծում եմ, վերջինիս նպատակը շատ արագ փախուստի դիմելն է և շատ արագ հանրապետությունից դուրս գալն է: Ըստ նախնական տեղեկությունների իր մոտ գումար չի եղել: Ճշտվում է թե դեպքի վայրում ինչ գործողություններ է կատարել հափշտակել է գումար թե չէ: Ճշտվում են նաև իր եղբոր անազատության մեջ գտնվելու և իր՝ մինչ ծառայության  անցնելը վարքագծի հետ կապված խնդիրների վերաբերյալ բոլոր տեղեկությունները: Շիրակի մարզ մտնող ճանապարհները բոլոր օրինապահ քաղաքացիների համար այս պահին բաց են, բայց ոստիկանությունը անցել է խիստ ռեժիմային ծառայության՝ համապատասխան միջոցառման շրջանակներում:Հիմա մեր գերխնդիրն իրեն գտնելն ու դեպքի բոլոր մանրամասները պարզելը և մեր հանրությանը ներկայացնելն է: Իրականացվում է ուժեղացված հսկողություն: Լուրջ համագործակցում ենք ՌԴ իրավապահ մարմինների հետ, բայց դեպքը քննվում է ՀՀ քննչական վարույթում, քանի որ դեպքը կատարվել է ՀՀ տարածքում՝ Գյումրի քաղաքում, եթե դեպքը լիներ զինվորական մասի ներսում, բնականաբար, մենք իրենց կաջակցեինք, բայց այս պահին իրենք են մեզ աջակցում: Դեպքը վարում է ՀՀ հատուկ կարևորագույն գործերի քննության վարչությունը,   օպերատիվ հետախուզական  և որոնողական աշխատանքերն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը՝ իրավապահ մյուս մարմինների հետ սերտ համագործակցելով, այդ թվում նաև ՌԴ համապատասխան վարչությունը»,- նշեց փոխոստիկանապետը կրկին կոչ անելով բնակչությանը լինել զգոն և խուճապի չմատնվել: 

Ավելացնենք, որ դեպքի վայրից հայտնաբերվել է 21 կրակված պարկուճ, 1 ինքնաձիգ AK 74 մակնիշի, սվին-դանակ և  1 ամբողջությամբ լիցքավորված՝ շուրջ 30 փամփուշտով փամփշտակալ և 1 փամփշտակալ, որի մեջ մնացել է միայն 1 փամփուշտ: Դեպքի վայրում դեռ շարունակվում է փորձաքրիագիտական զննություն:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]