Միջազգային

Իսպանիայի թագավորը Սուրբծննդյան ուղերձում դատապատել է կոռուպցիան

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի թագավորը Սուրբծննդյան ուղերձում դատապատել է կոռուպցիան

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի նոր թագավոր Ֆիլիպ VI-ը Սուրբծննդյան իր առաջին ուղերձում դատապատել է կորուպցիան երկրում եւ նշել, որ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջեւ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Չպետք է ավելի բարեհաճ վերաբերմունք լինի նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու հանրային պաշտոններ են զբաղեցնում»,- հայտարարել է միապետը:

Ընդսմին թագավորն ուղղակիորեն չի հիշատակել իր քրոջ՝ արքայադուստր Կրիստինայի հետ կապված դեպքը, որը պետք է դատարանի առաջ կանգնի ենթադրյալ խարդախության գործով:

Սա առաջին դեպքն է Իսպանիայի նորագույն պատմության մեջ, երբ թագավորի մերձավոր ազգականին դատարան են կանչում հանցագործություն կատարելու կասկածանքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում