Միջազգային

«Շվեդական երազանքի» գլխավոր դրույթը լինելու Է յուրաքանչյուր մարդու օգնելու «բարոյական պարտականությունը»

1 րոպեի ընթերցում

«Շվեդական երազանքի» գլխավոր դրույթը լինելու Է յուրաքանչյուր մարդու օգնելու «բարոյական պարտականությունը»

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեւենը, Սուրբ Ծննդյան նախօրեին ելույթ ունենալով քաղաքացիների առջեւ՝ պատմել է շվեդական երազանքի իր ըմբռնման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է շվեդական The Local հրատարակությունը:

Ստոկհոլմի գլխավոր հրապարակում գրեթե իր ամբողջ 15-րոպեանոց ելույթը քաղաքական գործիչը նվիրել է «յուրաքանչյուր մարդու օգնելու բարոյական պարտականությանը»: Վարչապետը պատմել Է, թե ինչն Է ինքը «շվեդական երազանք» համարում ամերիկյան երազանքի համանմանությամբ. «Ես կցանկանայի ստեղծել այն, ինչ ես համարում եմ շվեդական խոստում: Մենք բոլորս պետք Է միմյանց երաշխավորենք այդ սկզբունքի իրագործումը»:

Շվեդական երազանքի գլխավոր դրույթը, վարչապետի կարծիքով, պետք Է դառնա համերաշխությունը. «Երբ ինչ-որ մեկը կարիքի մեջ Է, հասարակությունը պետք Է բոլոր ջանքերը գործադրի մարդուն այդ վիճակից հանելու համար: Մենք պետք Է աղյուսիկ առ աղյուսիկ քանդենք անհավասարության պատը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում