Հասարակական

«Արմենպրես»-ն արդեն ստանում է շնորհավորանքներ հիմնադրման տարեդարձի առթիվ. ՏԱՍՍ-ն առաջինն է

2 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ն արդեն ստանում է շնորհավորանքներ հիմնադրման տարեդարձի առթիվ. ՏԱՍՍ-ն առաջինն է

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը շնորհավորել է «Արմենպրես»-ին հիմնադրման օրվա կապակցությամբ: Մասնավորապես, ռուսական գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին ուղղված շնորհավորական նամակում գրել է. «Երկար տարիների գործունեության ընթացքում «Արմենպրես» գործակալությունը հասել է բարձունքների և մեծ հեղինակություն է վայելում իր բաժանորդների և գործընկերների շրջանում: Տարբեր թեմաների և իրադարձությունների լուսաբանումը, ժամանակին և ճշգրիտ տեղեկատվության ապահովումը ձեզ ապահովում է լայն լսարան: Մենք վստահ ենք, որ «Արմենպրես»-ի ստեղծագործ աշխատակազմը կշարունակի ավելացնել իր պրոֆեսիոնալիզմը` առաջնորդվելով լրագրողական էթիկայի սկզբունքներով, և էական ներդրում կունենա միջազգային լրատվական համագործակցության ամրապնդման գործում:

Անկեղծորեն ցանկանում եմ երկար տարիների արդյունավետ աշխատանք, բարգավաճում և նորանոր հաջողություններ: Օգտվելով առիթից` ես նաև ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր գործակալությունների միջև կշարունակվի լավ հարաբերությունների պահպանումը: Ընդունեք մեր ամենաջերմ շնորհավորանքները»:

Դեկտեմբերի 18-ն«Արմենպրես»-իհիմնադրման օրն է:1918թ.Հայաստանի Ազգային խորհրդի հենց այդ օրվա նիստի արձանագրությունով ազդարարվեց Հայաստանի նորանկախ պետության համար մեծ իրադարձություն հանդիսացող Հայաստանի հեռագրական գործակալության ծնունդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում