Քաղաքականություն

Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը

1 րոպեի ընթերցում

Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայից հնչող ազդակները գալիս են ապացուցելու, որ Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Դրա վկայությունն է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի վերջերս արված հայտարարությունը, համաձայն որի՝ Թուրքիան խոչընդոտելու է Ցեղասպանության ճանաչման գործընթացը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովի հավաստմամբ՝ չնայած Անկարայի գործադրած ջանքերին՝ այնուհանդերձ կան եւ կլինեն երկրներ, որոնք մարդու իրավունքների պաշտպանության իրական ջատագովներ են: Վառ ապացույցը Բոլիվիան է, որի խորհրդարանի զույգ պալատների կողմից նախօրեին միաձայն դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը եւ այն ժխտող քաղաքականությունը: ԱԺ փոխնախագահը համոզվմունք հայտնեց, որ մարդկության դեմ իրագործված ոճիրները պետք է դատապարտվեն, քանի որ ժխտողականությանը միտված ցանկացած գործողություն նույնքան հանցավոր է, որքան ոճրագործությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում