Հասարակական

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

1 րոպեի ընթերցում

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ԼՂՀ հատվածում:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից: Տեղեկատվությունն ստացվել է նոյեմբերի 26-ի 18:00-ի դրությամբ:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի Մարգահովիտ գյուղի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում