Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

«Արմենպրես»-ը կնախագահի Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայում /լրացված/

«Արմենպրես»-ը կնախագահի Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական 
գործակալությունների ասոցիացիայում /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում ավարտվեց Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի (BSANNA) 7-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում միաձայն որոշմամբ Հայաստանի ազգային գործակալությունը` «Արմենպրես»-ը կնախագահի BSANNA-ում: Գործակալության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը շեշտեց, որ նախագահության ընթացքում «Արմենպրես»-ի նպատակն է լինելու նոր գաղափարների առաջադրումը, կառույցի կայքի վերազինումը եւ անդամ գործակալությունների հետ համագործակցության ընդլայնումը: «Սա մեծ պատիվ է «Արմենպրես»-ի համար: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վստահության համար, շնորհակալություն, որ այցելել եք Երեւան: Սա մեզ համար շատ կարեւոր է: Ցանակնում եմ շնորհակալություն հայտնել ՏԱՍՍ-ին, որ Սոչիում բարձրացվեցին կարեւոր հարցեր, որ մինչ օրս քննարկվում են, եւ մենք գնում ենք այդ հարցերի լուծման ուղղությամբ: Շատ կարեւոր է, որ բարձրացվում են հարցեր, որոնք ուղղված են ապագային: Մենք ամեն ինչ կանենք, որ «Արմենպրես»-ի նախագահության ընթացքը բերի նոր ձեռքբերումներ BSANNA-ին: Հաճելի է, որ Կիպրոսի ազգային գործակալությունը միացավ այս խմբին: Դա այն գործակալությունն է, որի հիմքում բարձր արժեքներն են, պրոֆեսիոնալիզմն ու օբյեկտիվ լրագրությունը: Եվս մեկ շնորհակալական խոսք եմ հղում ՏԱՍՍ-ի թիմին. մարդիկ, ովքեր միջոցառումից մի քանի օր շուտ եկան Երեւան եւ մեզ օգնեցին կազմակերպչական հարցերում: Հույս ունեմ, որ ինձ կաջակցի նաեւ Վիկտոր Չամարան, որ նրա գաղափարները կարողանանք իրականություն դարձնել»,-ասաց Անանյանը:

Կազմակերպությունում նախագահող ոուսական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը, փոխանցելով նախագահությունը, շնորհավորեց «Արմենպրես»-ին, մաղթեց նորանոր խենթ գաղափարներ, նորանոր նախաձեռնություններ:

Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիան (ՄԱԼԳԱ) միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ջանքերը նրանց տեղեկատվական ռեսուրսներն արդյունավետորեն օգտագործելու, իրենց պետությունների քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային կյանքի կարեւորագույն հարցերի շուրջ տեղեկատվության ազատ ու իրավահավասար փոխանակման, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մասնակից երկրների տարածքում տեղեկատվության տարածման համար:

Միջազգային այս կազմակերպության անդամ են ATA-ն (Ալբանիա), «Արմենպրես»-ը (Հայաստան), «Ազերթաջ»-ը (Ադրբեջան), BTA-ն (Բուլղարիա), GHN-ը (Վրաստան), «Մոլդպրես»-ը (Մոլդովա), ՏԱՍՍ-ը (Ռուսաստան), «AGERPRES»-ը (Ռումինիա), ՏԱՆՅՈՒԳ-ը (Սերբիա), ANA-ն (Հունաստան), «Անադոլուն» (Թուրքիա), «Ուկրինֆորմ»-ը (Ուկրաինա), HINA-ն (Խորվաթիա), MIA-ն (Մակեդոնիա): 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am