Միջազգային

Եվրոպացիների կեսը հավանություն Է տալիս ԻՊ-ի դեմ ավիահարվածներին իրենց երկրների մասնակցությանը

4 րոպեի ընթերցում

Եվրոպացիների կեսը հավանություն Է տալիս ԻՊ-ի դեմ ավիահարվածներին իրենց երկրների մասնակցությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացիների կեսից ավելին, որոնց երկիրը «Իսլամական պետության» դեմ գործող միջազգային կոալիցիայի մաս Է կազմում, ողջունում Է ավիահարվածները ԻՊ-ի դիրքերին: Դրա հետ մեկտեղ դաշինքի մեջ մտնող, բայց ռմբակոծումնների հետ անմիջական հարաբերություններ չունեցող Գերմանիայի բնակիչների երկու երրորդը դեմ Է իրենց ռազմաօդային ուժերի մասնակցությանը հատուկ գործողություններին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սրանք են այն հարցման տվյալները, որը «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության պատվերով 2014 թվականի նոյեմբերի 8-ից 16-ն ընկած ժամանակաշրջանում Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում անցկացրել Է British Polling Council –ի մեջ մտնող ICM Research ընկերությունը: Հարցման համար ընտրվել Է 2987 մարդ:

2014 թվականի սեպտեմբերին ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթնաժողովից հետո հայտարարվել Էր ԻՊ-ի դեմ պայքարելու համար միջազգային կոալիցիա ստեղծելու մասին: Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Թուրքիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներին եւ պաշտպանության նախարարներին առաջարկվել Էր միանալ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային: Ներկայում, ըստ Վաշինգտոնի տեղեկատվության, այն ներառում Է ավելի քան 60 պետություն: Միավորման ուժերը ավիահարվածներ են հասցնում Իրաքում եւ Սիրիայում խմբավորման դիրքերին: Ընդսմին Սիրիայի իշխանությունները այդ գործողությունն իրականացնելու թույլտվություն չեն տվել:

Ինչպես հետեւում Է հարցման արդյունքներից, հարցված եվրոպացիների ուղիղ կեսը հավանություն Է տալիս Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դիրքերին հասցվող ավիահարվածներին իրենց երկրների մասնակցությանը:

Առավել ագրեսիվորեն են տրամադրված Մեծ Բրիտանիայի բնակիչները, որտեղ ԻՊ-ի դիրքերի ռմբակոծումները պաշտպանում Է հարցվածների 65 տոկոսը:

Գերմանիայի բնակիչների վերաբերմունքն արմատապես տարբերվում Է. այստեղ հարցվածների 61 տոկոսը դեմ Է ավիահարվածներին, եւ միայն 35 տոկոսն Է պատրաստ աջակցելու դրանց: Ֆրանսիայում առավել մեծ Է նրանց բաժինը, ովքեր դժվարանում են պատասխանել այդ հարցին՝ 19 տոկոս:

Բրիտանացիները նաեւ աջակցում են ԻՊ-ի դեմ ցամաքային ռազմական գործողություններ սկսելուն. 53 տոկոսը «կողմ» Է արտահայտվել, 12 տոկոսը՝ դժվարացել Է պատասխանել այդ հարցին:

Գերմանացիները շարունակում են մնալ խաղաղ դիրքերում. հարցվածների երեք քառորդը դեմ Է ցամաքային գործողությանը: Հարցմանը մասնակցած Ֆրանսիայի բնակիչների կարծիքները բաժանվել են. հարցվածների 47 տոկոսը կողմ Է ցամաքային առաքելությանը, 38 տոկոսը դեմ Է արտահայտվել:

Բացի այդ, հարցված եվրոպացիների 60 տոկոսը զգուշանում Է, որ Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին իրենց երկրների մասնակցության պատճառով ուժեղանան արմատական իսլամիստների սպառնալիքները ԵՄ-ի նկատմամբ:

Ֆրանսիայում իսլամիստների կողմից վտանգի աճի հարցում վստահ Է բնակչության միայն 45 տոկոսը, Մեծ Բրիտանիայում սպառնալիքի հնարավոր ուժեղացմանը համաձայն Է բնակիչների 66 տոկոսը, Գերմանիայում՝ քաղաքացիների 68 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում