Միջազգային

ՀԱՀ-ում արտակարգ դրություն Է հայտարարվել ԷլեկտրաԷներգիայի մատակարարման կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՀԱՀ-ում արտակարգ դրություն Է հայտարարվել  ԷլեկտրաԷներգիայի մատակարարման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Աֆրիկայի Հանրապետության (ՀԱՀ) «Էսքոմ» Էներգետիկական մենաշնորհատերը նոյեմբերի 24-ին երկրում արտակարգ դրություն Է հայտարարել Էներգամատակարարման կապակցությամբ՝ արդյունաբերական ընկերություններին եւ մասնավոր անձանց կոչ անելով նվազեցնել ԷլեկտրաԷներգիայի սպառումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Էսքոմն» արտակարգ դրություն Է հայտարարում եւ արդյունաբերական ընկերություններին խնդրում Է 10 տոկոսով նվազեցնել սպառումը»,- ասված Է մենաշնորհատիրոջ հայտարարության մեջ, որն արվել Է մայրաքաղաք Պրետորիայի շատ շրջաններում եւ մյուս քաղաքներում լույսի հովհարային անջատումներից հետո:

«Էսքոմն» սպառողներին կոչ Է անում շտապ անջատել ջրատաքացուցիչները եւ մյուս տնային սարքերը, որպեսզի հնարավոր լինի վերականգնել Էլեկտրամատակարարումը»,- հայտարարել Է ընկերությունը:

ԷլեկտրաԷներգիայի պակասի պատճառը եղանակային պայմաններն են եւ երկու Էլեկտրակայանների աշխատանքում ընդհատումներից առաջած կորուստները: ԷլեկտրաԷներգիայի արտադրումը նվազել Է 1700 մեգավատով:

ԷլեկտրաԷներգիայի պակասը եւ լույսի հաճախակի անջատումները վաղուց են խնդիր դարձել ՀԱՀ-ի համար: Երկրում ակտիվորեն ընթանում Է արեգակնային եւ հողմային Էլեկտրակայանների շինարարություն, սակայն դրանք ի վիճակի չեն արտադրելու բավականաչափ Էներգիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում