Միջազգային

Նիկարագուայում միջօվկիանոսյան ջրանցքի կառուցումը կսկսվի դեկտեմբերին

2 րոպեի ընթերցում

Նիկարագուայում միջօվկիանոսյան ջրանցքի կառուցումը կսկսվի դեկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկարագուայում ջրանցքի կառուցումը, որը կկապի Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսները, դեկտեմբերի 22-ին կսկսվի Ռիվաս հարավային դեպարտամենտի խաղաղօվկիանոսյան ափի տարածքում խորջրյա նավահանգստի կառուցմամբ: Ինչպես հայտնել են «Մեծ ջրանցք» նախագծի իրացումը ղեկավարող հանձնաժողովի ներկայացուցիչները, այն կկառուցվի Բրիտաս վայրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բրիտո նավահանգիստը կդառնա նախագծի իրագործման սկզբնական փուլը, նշվում Է Նիկարագուայի կառավարության քարտուղարության հայտարարության մեջ: Այդ փուլի ավարտվելուց հետո այնտեղ անհրաժեշտ տեխնիկա կուղարկվի ջրանցքի կառուցման համար, որի ընդհանուր արժեքը կկազմի 50 մլրդ դոլար:

Ենթադրվում Է, որ Նիկարագուայում միջօվկիանոսյան ջրանցքի կառուցումը կտեւի հինգ տարի, իսկ դրա իրականացման շրջանակներում կստեղծվի 50 հազար աշխատատեղ: Եվս 200 հազար մարդ աշխատանք կստանա նախագծի ավարտից հետո՝ լրացուցիչ ենթակառուցվածքների՝ ավտոմայրուղիների, նավահանգիստների, ավիատերմինալների եւ տուրիստական համալիրների կառուցման ընթացքում:

Ապագա ջրանցքի երկարությունը կկազմի 278 կիլոմետր: Այն Նիկարագուայի խաղաղօվկիանոսյան ափը կկապի Կարիբյան ծովի սահմանների հետ:

Ենթադրվում Է, որ ջրային զարկերակի լայնությունը կկազմի 230-ից մինչեւ 520 մետր, իսկ նրա խորությունը կհասնի մինչեւ 30 մետրի: Նիկարագուայի ջրանցքով կապահովվի տարեկան 5,1 հազար ամենամեծ ջրատարողությամբ նավերի անցումը: Խաղաղ օվկիանոսից Ատլանտյան օվկիանոս ճանապարհը կարելի կլինի հաղթահարել 30 ժամում:

Երկու նավահանգիստները, որոնք պետք Է կառուցվեն Նիկարագուայի խաղաղօվկիանոսյան եւ ատլանտյան ափերին, կկարողանան միջօվկիանոսյան ճանապարհով տարեկան իրականացնել 2,8 միլիոն տոննա բեռների փոխադրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում