Հասարակական

Պաշտպանության նախարարությունը քննարկել է զինված ուժերի համալրման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախարարությունը քննարկել է զինված ուժերի համալրման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են զինված ուժերի համալրման գործընթացի, սպայակազմի պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման խնդիրներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, այլ բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը և, առհասարակ, զինվորական ծառայության կազմակերպման առանցքային դրույթներին, ինչպես նաև պաշտպանական ոլորտի օրենսդրական և իրավական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում